Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք, գրանցվել է 1 մահ

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 1 917 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 5,5 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 123 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 301 քաղաքացի։

Մեկնաբանել