ՊՆ-ում քննարկվել են ինժեներական աշխատանքների հետ կապված հարցեր

Նոյեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, զինված ուժերի և գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

«Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Մեկնաբանել