Ռոջեր Ֆդերերը 5-րդ անգամ հռչակվում է Ցինցինատիի մրցաշարի չեմպիոն

Ցինցինատիում ավարտվեց տղամարդկանց Մասթերս շարքի թենիսի մրցաշարի եզրափակիչը (մրցանակային հիմնադրամը՝ $2.825.280)։

Աշխարհի թիվ մեկ ռակետ Ռոջեր Ֆեդերերը երկու սեթում առավելության հասավ սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ Շվեյցարացին թույլ չտվեց Ջոկովիչին հաղթել առաջին սեթի և ոչ մի գեյմ՝ 6։0։ Իսկ երկրորդում գործը հասավ թայ-բրեյքի, որտեղ կրկին Ֆեդերերն ուժեղ էր մրցակցից՝ 7։6 (9։7)։

Սա մրցակիցների 28-րդ հանդիպումն էր, 16-ում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետը: Նշենք, որ Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթեց Ցինցինատիի մրցաշարը:

Մեկնաբանել