Հենրիխ Մխիթարյանի առաջին հեթ-տրիկը` Շախտյորի կազմում (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվել էր «Չեռնոմորեցին»: Հանդիպման 3 րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ու «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյան:

Այդուհետ Լուչեսկուի սաները ևս 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով ընդամենը 1-ը, ու հաղթեցին 5:1 հաշվով: Այդ 4 գնդակներից 2-ը կրկին հեղինակեց մեր Հենրիխ Մխիթարյանը, ով ոչ միայն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Շախտյորի» կազմում, այլև 10-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու ռմբարկուների ցանկում էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

http://youtu.be/eLDZ39IIaps

Մեկնաբանել