Բրազիլիան և Պորտուգալիան ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում․ԱԱ 2022-ի նոյեմբերի 28-ի արդյունքները

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի վերջին հանդիպումները։

Օրվա առաջին խաղում G խմբում ընդգրկված Կամերունն ու Սերբիան 6 գնդակ խփեցին, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: Խմբի մյուս խաղում Բրազիլիան նվազագույն հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ, միակ գոլը հեղինակեց Կազեմիրոն։

Բրազիլիան ունի 6 միավոր և արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր, Շվեյցարիան 3 միավորով երկրորդն է, իսկ Կամերունն ու Սերբիան ունեն մեկական միավոր։ Խմբի վերջին խաղում Կամերունը կմրցի Բրազիլիայի, Սերբիան՝ Շվեյցարիայի հետ։

Նախօրեին ևս մեկ գոլառատ հանդիպում գրանցվեց՝ Գանան 3:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեային։ 2:0 պարտվելու ժամանակ կորեացիները կարողացան երկու գոլ խփել և հավասարեցնել հաշիվը։ Կարճ ժամանակ անց Գանան նորից հաշվի մեջ առաջ անցավ, բայց մինչև խաղի վերջին րոպեն Հարավային Կորեայի ֆուտբոլիստները ահռելի ճնշում էին գործադրում գանացիների դարպասին։ Խմբի մյուս հանդիպմանը Պորտուգալիան 2:0 հաշվով պարտության մատնեց Ուրուգվային, խաղում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։

Պորտուգալացիները ևս ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում, Գանան երկրորդ տեղում է՝ վաստակած 3 միավորով, Հարավային Կորեան և Ուրուգվայը ունեն մեկական միավոր։ Վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Հարավային Կորեայի, Ուրուգվայը՝ Գանայի հետ։

Մեկնաբանել