Լավագույն մարզավիճակում չենք․ Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ անդրադարձել է «արքայական» ակումբի՝ Իսպանիայի առաջնության մեկնարակային հանդիպմանը, որում մադրիդցիները սեփական հարկի չեն կարողացել առավելության հասնել «Վալենսիայի» նկատմամբ (1։1)։

«Թիմը դեռ լավ մարզավիճակում չէ։ Եվ դա նորմալ է, մենք անպայման կավելացնենք։ Ոչ-ոքին այս խաղի տհաճ արդյունքն էր։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի հասնելու համար, ունեինք բազմաթիվ պահեր, սակայն այդպես էլ չկարողացանք հաղթել։ Ես արդեն մտածում եմ «Բարսելոնայի» հետ խաղի մասին։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք հաղթելու Սուպերգավաթում։ Բոլոր ուժերը կտանք, որպեսզի նվաճենք այդ տիտղոսը», – ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել