Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրը։ Վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ․
Էկվադոր – Սենեգալ, ժամը 19:00 (A խումբ)
Նիդերլանդներ – Կատար, ժամը 19:00 (A խումբ)
Իրան – ԱՄՆ, ժամը 23:00 (B խումբ)
Ուելս – Անգլիա, ժամը 23:00 (B խումբ)
A խմբի առաջատարները Նիդերլանդներն ու Էկվադորն են` 4-ական միավորով, Սենեգալն ունի 3 միավոր, Կատարը միավոր չի վաստակել։
B խումբը 4 միավորով գլխավորում է Անգլիան, Իրանն ունի 3, ԱՄՆ-ն՝ 2, Ուելսը՝ 1 միավոր։