Արցախ․ Մարտունու բնակիչը դժգոհ է տան վերանորոգումից, պահանջում է փոխհատուցում

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վնասվել է Արցախի Մարտունի քաղաքի Աբրիկ Արզումանյան 45 հասցեում գտնվող տունը։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղը ստանձնել էր տան վերանորոգումը և պայմանագիր կնքել «Ց․ Ա․ Վ․» շինարարական ընկերության հետ։ Սակայն մարտունեցի նվիրառուները դժգոհ են կապալառուի կատարած աշխատանքներից։ Մխիթար Ասրյանը դիմել է դատախազությանը, գործը ներկայում նախաքննության փուլում է։ Ըստ Ասրյանի՝ նախաքննությունը անհասկանալի պատճառներով չի ավարտվում։

Մեկնաբանել