ՊԲ-ն հերքում է մի քանի ուղղություններով ադրբեջանական դիրքերին կրակելու տեղեկությունը

Լուսանկարում՝ տեսարան Մարտունու շրջանից։

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը մի քանի ուղղություններով կրակել է ադրբեջանական դիրքերին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել