Մտահոգիչ իրավիճակ հոգեբուժարաններում և բանտերում. զրույց ՄԻՊ ներկայացուցչի հետ

Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնասպանության ու ինքնավնասումների դեպքերն այս տարի աճել են. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Գասպարյանը պատմում է փակ հաստատություններից հոգեբուժարաններում և քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների և օրենսդրական բացերի մասին։ Նա անդրադառնում է նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին։ Գասպարյանի խոսքով՝ Ավետիսյանը երկու անգամ տեղափոխվել է իր նախընտրած հիվանդանոց, հետազոտություններից հետո բժշկական այլ ցուցում, բացի խորհուրդներից, չի եղել։

Մեկնաբանել