Նոյեմբերի 28-ից գլխավոր շտաբի պետը նախաձեռնությամբ ստուգումներ են իրականացվել զորամիավորումներում և զորամասերում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ»,- ասված է հաղորդագրությունում։
ՊՆ-ից նշում են, որ համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է: