Բրիտանացի ռեժիսոր Թոնի Սկոտը ինքնասպան է եղել

Հայտնի կինոռեժիսոր Ռիդլի Սկոտի կրտսեր եղբայրը` ռեժիսոր Թոնի Սկոտը, երեկ ինքնասպանություն է գործել` ցած նետվելով կամրջից, հաղորդում է Reuters-ը:

Ականատեսները նկատել են, թե ինչպես է «Լավագույն հրաձիգ» և « Բոսորագույն մակընթացություն» ֆիլմերի 68-ամյա ռեժիսորը Լոս Անջելեսի Վինսենտ Թոմաս կամրջի մոտ կայանել իր մեքենան և նետվել ջուրը:

Ռեժիսորի մարմինը հայտնաբերվել է ջրում երկուսուկես ժամ անց:

Ներկայում հետաքննչական մարմինները տվյալներ չունեն, որոնք կհերքեին Սկոտի ինքնասպանության վարկածը:

Թոնի Սկոտը ծնվել է Անգլիայում: Իր կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան երկու տասնյակ ֆիլմ և հեռուստաշոու, ինչպես նաև մոտ 50 ֆիլմի պրոդյուսեր է: Ռեժիսորն ամուսնացած էր, ունի վեցամյա երկվորյակ տղաներ:

Մեկնաբանել