Բարսելոնա – Ռեալ Սոսյեդադ` 5:1. Մեսսին` դուբլի հեղինակ

Իսպանական Պրիմերայի առաջին տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» մեկնարկեց բավականին վստահ հաղթանակով: Կատալոնացիները սեփական հարկի տակ առանց դժվարության ջախջախեցին Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»` 5-1:

Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով, հավանաբար, առաջին իսկ տուրից որոշել է ամրապնդել դիրքերը ռմբարկուների ցուցակում: Հատկանշական է, որ երկար բացակայությունից հետո վերադարձավ Դավիդ Վիլյան ու դարձավ գոլի հեղինակ՝ նշելով այն գեղեցիկ ձևով: Նա հանեց մարզաշապիկը, որի տակ մեկ ուրիշ շապիկի վրա գրված էր. «Ոչ մի բան անհնարին չէ Ձեզ հետ միասին»:

Բարսելոնա – Ռեալ Սոսյեդադ 5-1
Գոլերը՝ Պույոլ (4), Մեսսի (11, 16), Պեդրո (41), Վիլյա (84) – Կաստրո (9)

Մեկնաբանել