Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ․ ՊՆ

Ադրբեջանը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել