Նիդերլանդները, Սենեգալը, Անգլիան և ԱՄՆ-ն նվաճեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր։ Նոյեմբերի 29-ին տեղի ունեցան A և B խմբերի վերջին տուրի հանդիպումները։
Նիդերլանդները 2:0 հաշվով հաղթեց Կատարին։ Նարնջագույնները 7 միավորով A խմբի առաջին տեղում են։ Երկրորդը Սենեգալն է, որը կարողացավ վճռորոշ խաղում 2:1 հաշվով առավելության հասնել Էկվադորի հավաքականի նկատմամբ։
B խմբի առաջատարը Անգլիան է՝ վաստակած 7 միավորով։ Վերջին խաղում անգլիացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Ուելսի դարպասը։ Խմբի մյուս խաղում Միացյալ Նահանգները 1:0 հաշվով հաղթեց Իրանին և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Սենեգալի հետ, իսկ ԱՄՆ-ն` այդ խմբում առաջին տեղը զբաղեցրած Նիդերլանդների հետ։