Աշխարհի առաջնություն 2022. նոյեմբերի 30-ի խաղացանկը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության C և D խմբերի երրորդ տուրի խաղերը։ Վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ․

Ավստրալիա – Դանիա, ժամը 19:00 (D խումբ)

Թունիս – Ֆրանսիա, ժամը 19:00 (D խումբ)

Լեհաստան – Արգենտինա, ժամը 23:00 (C խումբ)

Սաուդիան Արաբիա – Մեքսիկա, ժամը 23:00 (C խումբ)

D խմբի առաջատար Ֆրանսիան արդեն վաստակել է փլեյ-օֆֆի ուղեգիր, Ավստրալիան երկրորդն է՝ 3 միավորով, Դանիան և Թունիսն ունեն մեկական միավոր։

C խումբը 4 միավորով գլխավորում է Լեհաստանը, Արգենտինան և Սաուդիան Արաբիան ունեն երեքական, Մեքսիկան՝ մեկ միավոր։