Միրզոյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական համաժողովին

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ»,- տեղեկացնում է Հունանյանը։

Ադրբեջան արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հաղորդել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցելու է համաժողովին։

Մեկնաբանել