Ապօրինի ծառահատում Լալվարի անտառահատվածից

Օգոստոսի 18-ին՝ ժամը 13.30-ին, Ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ «Հայանտառ»-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են 5 ուռենի, հաղորդում է ոստիկանության կայքը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Ռուբեն Բ.-ն:

Փայտանյութն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել