Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը. – Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք; – Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում; – Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը); – Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների … Continue reading Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև