Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները նվազել են շուրջ 5%-ով

2012թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի տարածքով փոխադրվել է 33,1 մլն տ բեռ, ինչը 5,7%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: Այս մասին ասված է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի զեկույցում, հաղորդում է Trend-ը:

Հաշվետու ժամանակահատվածում բեռների արտահանումը կազմել է 17,36 մլն տ, ներկրումը՝ 5,2 մլն տ:

Այս ամիսների ընթացքում ծովային տրանսպորտով արտահանվել է 175,9 հազ. տ բեռ, երկաթուղայինով՝ 1,66 մլն, ավտոճանապարհներով՝ 339,5 հազ. տ. օդային տրանսպորտով՝ 108,9 հազ. տ:

Ծովային ճանապարհով ներկրվել է 799,2 հազ. տ բեռ, երկաթուղայինով 3,27 մլն տ, ավտոճանապարհային տրանսպորտով՝ 1,158 մլն տ, օդային ճանապարհով՝ 13,9 հազ. տ բեռ:

Մեկնաբանել