Աշխարհի առաջնություն 2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի առաջնության Е և F խմբերի երրորդ տուրի խաղերը։ Վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ․

Կանադա – Մարոկկո, ժամը 19:00 (F խումբ)

Խորվաթիա – Բելգիա, ժամը 19:00 (F խումբ)

Կոստա Ռիկա – Գերմանիա, ժամը 23:00 (E խումբ)

Ճապոնիա – Իսպանիա, ժամը 23:00 (E խումբ)

E խմբի առաջատարն Իսպանիան է, որն ունի չորս միավոր, Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն երեքական, Գերմանիան՝ մեկ միավոր։

F խմբում առաջին երկու տեղերի հավաքականները՝ Խորվաթիան և Մարոկկոն, ունեն չորսական միավոր։ Բելգիան երրորդն է՝ վաստակած երեք միավորով, Կանադան միավոր չունի։

Մեկնաբանել