Տարաս Ստեպանենկո. Շատ ուրախ ենք Հենրիխի համար

Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում «Չեռնոմորեցին» 5:1 հաշվով պարտության մատնելուց հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանից, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ այդ խաղում: Հիշեցնենք, որ Մխիթարյանն անցկացրած 6 խաղում 10 գոլ է խփել:

-Տարաս, ինչ-որ մեկը կարո՞ղ է հասնել Հենրիխին:

-Մենք բոլորս շատ ուրախ ենք Հենրիխի համար և ցանկանում ենք, որ նա հնարավորինս շատ գոլեր խփի: Նախորդ մրցաշրջանում լավագույն ռմբարկու դարձավ Սելեզնյովը, ով 14 գոլ էր խփել: Այդուհանդերձ, կարծում եմ` դա շատ քիչ է Ուկրաինայի առաջնության համար: Եթե մեր առաջնությունից աճ ենք ակնկալում, ապա ֆուտբոլիստները պետք է նվազագույնը 20 գոլ խփեն լավագույն ռմբարկու դառնալու համար: Աստված տա, որ Հենրիխը շարունակի գոլեր խփել, և ոչ միայն առաջնությունում, այլև` Չեմպիոնների լիգայում: