ՍիվիլՆեթը ներկայացնում է նոր հաղորդաշար՝ #Businessմենք: Ինչպե՞ս են գործարարները հասնում իրենց նպատակներին։ Ի՞նչ ազդեցություն ունի բիզնեսը տնտեսության և հասարակության վրա։ Ինչպե՞ս են ձեռնարկատերերը փոխում ավանդական տնտեսության մասին պատկերացումները։ Որո՞նք են գիտելիքահեն տնտեսության առավելությունները և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու թերությունները։
Այս հարցերին իր հաղորդումների ընթացքում կփորձի պատասխանել գործարար Գևորգ Սաֆարյանը։
Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։