ՄԱԿ-ի դիտորդները լքում են Սիրիան

ՄԱԿ-ի խաղաղապահները լքում են Սիրիան․ կիրակի գիշեր լույս երկուշաբթի առավոտ լրացել է այս երկրում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատը, հաղորդում է Reuters-ը։

Միջազգային առաջին դիտորդները Սիրիա էին ժամանել ապրիլին։ Նրանք պետք է հետևեին սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը։ Հուլիսին անվտանգության նկատառումներով նրանց թիվը կրկնակի կրճատեցին՝ 300-ից մինչև 150-ի։ Օգոստոսի կեսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշեց չերկարացնել առաքելության մադատը։ Խաղաղապահների փոխարեն Դամասկոսում կբացվի համակարգող բյուրո՝ մոտ 30 զինվորական խորհրդական, որոնք կզբաղվեն իրադրության մոնիթորինգով և երկրում կատարվողի մասին կզեկուցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է անցյալ տարվա մարտից։

Մեկնաբանել