Ժոզե Մոուրինյոն ավելին է սպասում Ռեալից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում կայացած «Վալենսիայի» հետ հանդիպման մասին:

«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Հնարավոր չէ հանդիպումն ավարտել ոչ ոքի ու բավարարված մնալ: «Վալենսիայի» հետ մրցավեճում մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, դժվար է նման խաղում բաց թողնել հաղթանակը: Այդքան էլ լավ չէինք խաղում, բայց հաղթելու համար բավարար վտանգավոր պահեր ստեղծեցինք:

Այդուհանդերձ, իմ թիմից ավելին էի սպասում, սակայն «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը լավ խաղաց վճռորոշ պահերին: Եթե մենք ավելի լավ խաղայինք, ապա ավելի շատ պահեր կստեղծեինք», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը: