Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել. ԱԻՆ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Աստրախան: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Մեկնաբանել