Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականությամբ փորձում է զիջումներ ստանալ Ռուսաստանից

Ադրբեջանի քայլերը կառուցողականության որևէ նշույլ չեն պարունակում, նշում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ խոսելով ուժի միջոցով զիջումների հասնելու Ադրբեջանի քաղաքականությունից: Նա գտնում է, որ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար չկա միջավայր, իսկ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը կարող է փոխվել, դիցուք, Ֆրանսիայի հստակ գործողություններից՝ պատժամիջոցներից հետո: Փորձագետն անդրադառնում է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը՝ նշելով, որ Բաքուն ցանկանում է այդ հարցում ևս զիջումների հասնել ռուսական կողմից։

Մեկնաբանել