Աշխարհի առաջնություն 2022. դեկտեմբերի 2-ի խաղացանկը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումները։ G և H խմբերի երրորդ տուրի խաղերը կմեկնարկեն միաժամանակ․

Գանա – Ուրուգվայ, ժամը 19:00 (H խումբ)

Հարավային Կորեա – Պորտուգալիա, ժամը 19:00 (H խումբ)

Կամերուն – Բրազիլիա, ժամը 23:00 (G խումբ)

Սերբիա – Շվեյցարիա, ժամը 23:00 (G խումբ)

Բրազիլիան և Պորտուգալիան արդեն լուծել են խմբից դուրս գալու խնդիրը, այսօր պետք է պարզվի խմբերից երկրորդ տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկող հավաքականների հարցը։

G խմբի առաջատար Բրազիլիան ունի վեց միավոր, Շվեյցարիան 3 միավորով երկրորդն է, Կամերունն ու Սերբիան ունեն մեկական միավոր։

H խմբում Պորտոիգալիան ունի վեց, Գանան՝ երեք, Հարավային Կորեան և Ուրուգվայը՝ մեկական միավոր։