Արցախ․ սոցիալական ձեռնարկատիրություն՝ պատերազմից հետո

Սամվել Գրիգորյանը 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստանալուց հետո երկու վիրահատություն է տարել։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ մտածել է սեփական բիզնեսն ունենալու մասին՝ մշտական աշխատանք ունենալու և ֆինանսապես անկախ լինելու համար։ Վերապատրաստում անցնելուց ու տարբեր դասընթացների մասնակցելուց հետո մոտ երկու ամիս առաջ նա հիմնեց իր սոցիալական ձեռնարկատիրությունը․ տան նկուղային մասում աճեցնում է կախասնկեր ու դրանք առցանց վաճառում։ Հետագայում կախասնկերի արտադրությամբ զբաղվելու հնարավորություն կտա նաև պատերազմի այլ մասնակիցների։