Ադրբեջանցիները փակել են Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ճանապարհի փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս … Continue reading Ադրբեջանցիները փակել են Արցախ-Հայաստան միակ մայրուղին