Աշխարհի առաջնության 1/8-ի առաջին չորս խաղերում հաղթել են ֆավորիտները

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի երկու հանդիպումներ։

Ֆրանսիան 3:1 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ։ Ֆրանսիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, աչքի ընկավ նաև Օլիվիե Ժիրուն։ Լեհաստանի միակ գոլը խաղի վերջին րոպեին 11-մետրանոցից խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Օրվա մյուս հանդիպմանը Անգլիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սենեգալի դարպասը։ 38-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջորդան Հենդերսոնը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը կրկնապատկեց Հարի Քեյնը, 57-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։

Անգլիան և Ֆրանսիան քառորդ եզրափակչում կմրցեն միմյանց դեմ՝ դեկտեմբերի 10-ին։

Դեկտեմբերի 3-ի հանդիպումներից հետո հայտնի է դարձել 1/4 եզրափակչի ևս մեկ զույգի անուն․ դեկտեմբերի 9-ին Արգենտինան ուժերը չափելու է Նիդերլանդների հետ։ 1/8-ում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել էր Ավստրալիային, Նիդերլանդները 3:1 հաշվով՝ Միացյալ Նահանգներին։

Մեկնաբանել