Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են նաև, որ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Ստեփանավան, Գյումրի քաղաքներում, Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Իսկ Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Լանջիկ գյուղի հատվածում և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։