Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններ՝ երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքը և Իրանի հետ սահմանակից Ջաբրայիլի, Աստարայի և Իմիշլիի շրջանների տարածքները:

Վարժանքներում ներգրավված են ցամաքային զորքերը, ռազմաօդային և հատուկ նշանակության ուժերը, ինժեներական ու հրթիռահրետանային զորքերը։

«Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտ վարելու մեթոդները, իրականացվում են տարբեր առաջադրանքներ՝ գետերի վրայով պոնտոնային կամուրջներով անցումներ կատարելու համար, ինչպես նաև պայմանական հակառակորդի խորքում դեսանտի վայրէջք կատարելու համար: