«3+3» ձևաչափով հանդիպում է նախապատրաստվում. Լավրով

Հարավային Կովկասի տարածաշրջանի «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, այժմ համաձայնեցվում են ժամկետներն ու օրակարգը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք խոսել ենք նաև տարածաշրջանային խորհրդատվական հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետությունները և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Այժմ մենք պատրաստվում ենք հերթական նման միջոցառմանը, համաձայնեցնում ենք ժամկետներն ու օրակարգը»,- ասել է նա։ 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էր 3+3 կամ 3+2 ձևաչափով նախանիստ, որին Հայաստանը մասնակցել էր արտաքին … Continue reading «3+3» ձևաչափով հանդիպում է նախապատրաստվում. Լավրով