Բրազիլիան և Խորվաթիան դուրս եկան քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ճապոնիայիա-Խորվաթիա և Բրազիլիա-Հարավային Կորեա հանդիպումները։

Բրազիլիան 4:1 հաշվով հաղթեց կորեացիներին, իսկ Խորվաթիան քառորդ եզրափակչի ուղեգիրը նվաճեց 11 մետրոնոց հարվածաշարում առավելության հասնելով։ Հիմնական ժամանակում Ճապոնիայի և Խորվաթիայի միջև խաղն ավարտվել էր 1:1 հաշվով։

1/4 եզրափակչում Բրազիլիան և Խորվաթիան մրցելու են միմյանց հետ։

Մինչև այս քառորդ եզրակիչ արդեն դուրս էին եկել Նիդերլանդները, Արգենտինան, Անգլիան և Ֆրանսիան։ Նարնջագույնները մրցելու են արգենտինացիների, իսկ ֆրանսիացիները՝ անգլիացիների հետ։

Դեկտեմբերի 6-ին տեղի կկայանան 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները․ Պորտուգալիան ուժերը կչափի Շվեյցարիայի, Իսպանիան՝ Մարոկկոյի հետ։ Այս խաղերի հաղթողները կկազմեն քառորդ եզրափակչի վերջին զույգը։

Մեկնաբանել