ՏՏ ոլորտը պետք է ադապտացվի, պետությունը չի լուծելու բոլոր խնդիրները. «DataArt Հայաստան»-ի տնօրեն

Կառավարությունն ուշացած, բայց վերջապես որոշեց աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք տուժում էին դրամի արժևորումից: Սա հնարավորություն է, որ առաջիկա 4-6 ամիսներին ՏՏ ոլորտի ընկերությունները ֆինանսական բարձիկ ունենան և ադապտացվեն նոր իրողություններին․ այդ մասին նշում է «DataArt Հայաստան» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արսեն Բաղդասարյանը: