Պորտուգալիան ջախջախեց Շվեյցարիային, Իսպանիան լքեց պայքարը․ ԱԱ 2022-ի դեկտեմբերի 6-ի արդյունքները

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները։

Օրվա առաջին խաղում գրանցվեց հերթական անակնկալը․ Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով, ավելացված ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում Մարոկկոն 3:0 հաշվով առավելության հասավ իսպանացիների նկատմամբ։

Պորտուգալացիները 6:1 հաշվով ջախջախեցին շվեյցարացիներին։ Պորտուգալիայի կազմում հետ հետթրիկ ձևակերպեց Գոնսալո Ռամոշը, մեկական անգամ աչքի ընկան Պեպեն, Ռաֆաել Գեռերոն և Ռաֆաել Լեաոն։ Շվեյցարիայի միակ գոլը խփեց Մանուել Ականջին։

Քառորդ եզրափակչում Պարտուգալիան և Մարոկկոն կմրցեն միմյանց դեմ, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

Մեկնաբանել