Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն Ազգային ժողովի 75 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հայկ Գրիգորյանն իր ելույթում նշել էր, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականություններն իրականացնել իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա: Նա նկատել է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ դատական իշխանության գործերին թե՛ ներքին, թե՛ արտաքին միջամտությունն արգելվում է:

Պատգամավորների հարցերին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նման միջամտությունները կանխարգելելու ու անկախ դատական համակարգ ապահովելու համար, Գրիգորյանը պատասխանել էր․ «ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ, այդ թվում՝ դատաքննությունների ընթացքում տեղի ունեցած միջամտություններին. դա արդար քվեարկությունն է»։

Մեկնաբանել