Ռուսաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում անցկացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ մինչև տարեվերջ Ալիև-Փաշինյան հանդիպում անցկացվի Ռուսաստանում: Պեսկովը նշել է, որ եթե հանդիպման շուրջ ըմբռնում լինի, ապա համապատասխան հայտարարություն կտրվի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ դրան մասնակցելու էր նաև Ֆրանսիայի նախագահ … Continue reading Ռուսաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել․ Պեսկով