Ինչպես ավերել լավ դպրոցը․ «ձեռնարկ» նորանշանակ տնօրենի համար

Ինչպե՞ս դառնալ դպրոցի տնօրեն և բարեհաջող կերպով ավերել այն։ Այս հարցը հետաքրքրում է բազմաթիվ նորանշանակ տնօրենների, որոնք ամբողջ կյանքում ատել են կրթությունը, միշտ երազել են տնօրեն լինել, որպեսզի կարողանան նվաստացնել ուսուցիչներին և ազատել երեխաներին սովորելու պահանջից։ Նրանցից շատերն արդեն իսկ ներգրավված են մեր կրթական համակարգում։ Գալիք բարեփոխումների արդյունքում սպասվում է դպրոցների տնօրենների կազմի լուրջ համալրում։ Կարծում եմ՝ սա կրթության հետ որևէ աղերս չունեցող մարդկանց համար նոր դռներ է բացում դեպի տնօրենի առանձնասենյակ, և թող այս ձեռնարկն իրենց առաջին ուղեցույցը լինի տնօրինական բարդ մասնագիտությանը կատարելապես տիրապետելու ճանապարհին։

Մեկնաբանել