Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե հայկական կողմը կրակել է Քարվաճառի (Քելբաջար) հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։