Ապաշրջափակման հարցով նիստում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը․ Փաշինյան

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ապաշրջափակման հարցով նիստի ընթացքում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող ասել, որ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նիստը նվիրված է եղել երկաթուղային ենթակառուցվածքներին, բայց Հայաստանը պատրաստ է նաև ավտոճանապարհների հարցով քննարկումներին։ Մասնավորապես, Փաշինյանը հիշեցրեց երեք անցագրային կետերով Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման պատրաստակամությունը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ երկաթուղին և ավտոճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։

***

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Մեկնաբանել