Ենթադրում եմ՝ մինչև տարեվերջ կլինի հայ-ադրբեջանական հանդիպում․ Միրզոյան

Հայ-ադրբեջանական հանդիպում այս պահին ծրագրված չէ, բայց ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ հանդիպում։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը։

Միրզոյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ակտիվ փուլում են, բայց կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում «դեռևս շատ հեռու են իրարից»։

«Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կստացվի ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն էր։ Մեր մտադրությունն ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և համապարփակ կարգավորման»,- ասաց նախարարը։

Մեկնաբանել