Դատախազության աշխատավարձերը սպառվել են, կառավարությունը կտրամադրի 336 միլիոն դրամ

Հայաստանի դատախազության աշխատակիցների աշխատավարձերի գումարը վերջացել է և կառավարության պահուստային ֆոնդից 336 միլիոն կուղղվի դատախազությանը՝ աշխատավարձերի վճարման համար։ Համապաատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության դեկտեմբերի 8-ի նիստի օրակարգում։

Բանն այն է, որ դատախազությունից ազատված 107 աշխատակիցների վերջնահաշվարկի համար ուղղվել է մոտ 336 միլիոն դրամ, որը նրանց վճարվել է դատախազությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի միջոցների հաշվին։ Այժմ դատախազությունը կառավարությունից ակնկալում է մինչև տարեվերջ աշխատավարձեր վճարելու համար հատկացնել 336 միլիոն դրամ։