Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը
LIVE. Կառավարության նիստը, դեկտեմբերի 8
Article Published:
08 Դեկտեմբեր, 2022 11:12
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, դեկտեմբերի 8
Post navigation
Posted in:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը
Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել: Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ […]
«Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով․ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին, ու ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն, մեզ […]
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, Արցախի տեղեկատվական շտաբը։ «Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- ասված է հայտարարությունում։ *** Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, իսկ փետրվարի 7-ին՝ մասնակի վերականգնել։ Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։ 2022-ի […]
Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել 29 հոգուց բաղկացած հայկական փրկարարական ջոկատի օդանավը, հաղորդում է SANA գործակալությունը Հայաստանը փրկարարներ է ուղարկել Սիրիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
Ազգային ժողովը փետրվարի 8-ին հաստատեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդությունները։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ 107 պատգամավորներից երկու միջնորդությունների քվեարկությանը մասնակցել են 68-ը, իսկ երրորդ՝ գաղտնի միջնորդությանը՝ 66-ը, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր գաղտնիության թույլտվություն չեն ունեցել։ ՔՊ-ի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել գլխավոր դատախազի միջնորդություններին։ Սեյրան Օհանյանն ավելի վաղը հայտարարել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում ու այս գործերը հենց դրա արգասիքն են։ Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին, այն խորհրդարանի է ներկայացվել փետրվարի 7-ին։ Երկրորդ միջնորդությունը գաղտնի բնույթ է կրում, […]
Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել և շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլերով նոր առաջարկություններ են լինում և այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները։ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, […]
44-օրյա պատերազմի հետևանքով Սամվել Գրիգորյանը կորցրել է Հադրութի շրջանում իր խաղողի այգիներն ու գինու գործարանը։ Այժմ Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում մշակում է 100 հազար վազից բաղկացած խաղողի այգի, որի աշխատանքները 2021 թվականի սեպտեմբերից են մեկնարկել՝ ֆրանսիացի մասնագետի հետ համագործակցությամբ։ Հետագայում ևս 100 հազար վազ կմշակեն ու կհիմնեն գինու գործարան։ Այգում կա 5 տեսակի ֆրանսիական սորտի խաղող։ Այս պահին շրջափակումը չի խանգարում խաղողագործների աշխատանքներին․ անհրաժեշտ նյութերը ներմուծել էին մինչև շրջափակումը։