8 միլիարդ դրամով կավելանա Արցախին տրամադրվող միջպետական վարկի 2022-ի բյուջեն

Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող միջպետական վարկի բյուջեն 2022-ին կավելանա 8 միլիարդ դրամով։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության դեկտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում է։

Գումարը տրամադրվելու է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

2022-ի բյուջեով ընդհանուր առմամբ Արցախին տրամադրվող միջպետական վարկի ծավալը 144 միլիարդ դրամ էր։