Արցախում սննդային թունավորմամբ հիվանդանոցներ է դիմել 19 անչափահաս

Դեկտեմբերի 7-ին Արցախի բժշկական հաստատություններ են դիմել 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ», հայտնում է Արցախի դատախազությունը։

12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է բժշկական օգնություն ստանալ հիվանդանոցային պայմաններում:

«Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել