Հայաստանի տիեզերական ռազմավարությունը չունի երազանք. Ավետիք Քերոբյան

Հայաստանի համապարփակ տիեզերական ռազմավարութունը, որը դրվել է հանրային քննարկման, չունի երազանք և հավակնություններ: Այս մասին ասում է տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Քերոբյանը խոսում է տիեզերքում Հայաստանի գործունեության արդյունքների, անվտանգային ոլորտում դրանից բխող հնարավորությունների և սպառազինության նոր գնումների մասին: