Անգլիայում խաղացող ֆուտբոլիստների աշխատավարձերը 20 տարում աճել են 1500 %-ով

High Pay Centre ինստիտուտի մասնագետներն ուսումնասիրել են Անգլիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի աճի դինամիկան։ Մասնագետները պարզել են, որ վերջին 20 տարվա ընթացքում խաղացողների աշխատավարձերն աճել են 1500 տոկոսով, մինչդեռ շարքային բրիտանացիներինը՝ 186 տոկոսով։ Նշվում է, որ եթե նախկինում (օրինակ է բերվում 1997-ը) ակումբները ֆուտբոլիստների աշխատավարձերի և բոնոուսների վրա ծախսում էին ակումբի բյուջեի 48 տոկոսոը, ապա հիմա՝ 70-ը։

Չնայած այն հանգամանքին, որ աճել են նաև խաղերի տոմսերի գները (1989թ.-ին «Լիվերպուլի» խաղը դիտելու համար հնարավոր էր վճարել 4 ֆունտ ստերլինգ, իսկ հիմա՝ 45, իսկ «Արսենալի» խաղերը՝ համապատասխանաբար 5 և 51 ֆունտ), ներկայում շատ արագ աճում են ակումբների պարտքերը։

Նշվում է, որ անգլիական ակումբների ընդհանուր պարտքերը կազմում են եվրոպական բոլոր ակումբների պարտքերի 56 տոկոսը։ Օրինակ, 2012-ին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների պարտքերը կազմում էին 3,5 մլն ֆուտն ստերլինգ, իսկ ակումբներից կեսից ավելին փաստացի սնանկ վիճակում են։

Մեկնաբանել