Դեկտեմբերի 9-ին Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին Բիշքեկում։

Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Երևանում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո։

Մեկնաբանել